29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հակասություն՝ դե յուրե իրողության հետ

Àðìåíèÿ. Åðåâàí. Ðóêîâîäèòåëü îïïîçèöèîííîé ïàðëàìåíòñêîé ôðàêöèè "Åëê" Íèêîë Ïàøèíÿí âî âðåìÿ çàñåäàíèÿ ïàðëàìåíòà Àðìåíèè, íà êîòîðîì ïðîéäåò ãîëîñîâàíèå ïî êàíäèäàòóðå ïðåìüåð-ìèíèñòðà. Àðòåì Ãåîäàêÿí/ÒÀÑÑ

Իրավական տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի գլխավորած  կառավարության գործունեության համար  պատասխանատու են Ելք դաշինքը, Ծառուկյան դաշինքն ու Դաշնակցությունը: Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն շեշտում է՝ կառավարության պատասխանատվությունը կրում են այն քաղաքական ուժերըը կամ ուժերի միությունը, որոնք ձեւավորել են կառավարությունը:

«Կառավարության հաջողությունների ու ձախողումների համար իրավական պատասխանատվությունը կրում են այս երեք ուժերը՝ի  դեպ, բոլոր բնագավառներում եւ ամբողջությամբ, այնպես չէ, որ ՀՅԴ-ն միայն տնտեսականի, Ծառուկյան դաշինքը՝ սպորտի»,-Henaran.am -ի հետ զրույցում  անդրադառնալով  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նոր կառավարության միակ պատասխանատուն թավշյա հեղափոխությունն իրականացրած քաղաքական թիմն է,  ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների  փորձագետ  Արմեն Բադալյանը:

Հիշեցնենք, վարչապետն այս մասին հայտարարել էր նախօրեին՝ խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ:  Արմեն Բադալյանի խոսքով, վարչապետն այս հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներից ելնելով:

«Երբ վարչապետը շեշտում էր, որ իր գլխավորած կառավարությունը ձեւավորվել է  ոչ թե ԱԺ-ում ուժերի նոր կոնֆիգուրացիայի, այլ փողոցի միջոցով, ամբողջովին պատասխանատվությունն իր վրա է վերցնում ՝  պատասխանատվությունից հեռացնելով մյուս երկու ուժրին:  Եթե նա դե յուրե մոտենա հարցին, կստացվի, որ ինքը հավասարվում  է ՀՅԴ-ին եւ Ծառուկյան դաշինքին, բայց  Փաշինյանն  ուզում է ցույց տալ, որ սա հավասարների կոալիցիա չէ, որ իր թիմի կառավարությունն է, իսկ մյուս ուժերը ուղղակի իրեն աջակցում են »,-շեշտեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ այս մոտեցումը հակասության մեջ է մտնում հարցի իրավական մոտեցման հետ: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ