16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Կար հին վիրավորանք…»

Քաղաքագետ, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ ԲՀԿ-ն մտածում է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ իշխանությունը անգամ Նիկոլ Փաշինյանի ձեռքից վերցնելու հավանականություն կա։ «Այդ կուսակցությունում Նիկոլ Փաշինյանին տեսնում են որպես ժամանակավոր կառավարություն, ժամանակավոր ֆիգուր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ նրա՝ խորհրդարանում երկու օր առաջ շատ կարևոր էր ոչ միայն այն, որ կառավարության ծրագիրն ընդունվեց, այլև ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միմյանց ուղղված քննադատություններն ու միջադեպերը: «Կար հին իրավորանք, որին ԲՀԿ-ն ժամանակին չէր կարողացել համարժեք պատասխանել։ Խոսքը 2015 թվականին Գագիկ Ծառուկյանին բավականին տգեղ ձևերով քաղաքականությունից հեռացնելու մասին է, և հանուն արդարության պետք է ասել, որ այն ժամանակ Ծառուկյանի թիմը չպաշտպանեց նրան ՀՀԿ-ի կողմից տգեղ պահվածքի դեպքում։

Ստացվեց, որ Ծառուկյանը հեռացավ անձայն՝ կուլ տալով տեղի ունեցածը: Բայց  իրենց քաղաքական թիմը մեծ ներդրում է ունեցել այդ քաղաքական բռնապետության հաստատման հարցում։Հետևաբար, հարց է ծագում, թե ինչի մասին են հիմա խոսում։ Պատահական չէ, որ Միքայել Մելքումյանի պահվածքի հետևանքը եղավ այն, որ իրավիճակն իջավ տղայական մակարդակի, իրար վրա քշելու տեսարաններով»,-ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ վերջին օրերի զարգացումների լույսի ներքո տեսանելի է  մեկ բան, որ քանի որ կառավարության ծրագրի հաստատումը, կառավարության ծրագրով արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը համաձայնելը գտնվում է ՀՀԿ խմբակցության ձեռքում, Նիկոլ Փաշինյանը բավական հետաքրքիր տեխնոլոգիա կիրառեց՝ սարսափեցրեց ՀՀԿ-ականներին, մի քանի հոգի ձերբակալվեցին, քաղաքապետ ձերբակալվեց, օլիգարխների բիզնեսները ստուգվեցին, որը նպատակ ուներ ՀՀԿ-ին հասկացնել, որ եթե իրենք չհամաձայնեն քաղաքական պայմանավորվածության շրջանակներում արտահերթ ընտրությունների գաղափարին մեկ տարվա ընթացքում, ապա դրա գինը կլինի Հանրապետական կուսակցության և խմբակցության փլուզումը, որի նշանները արդեն կան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ