02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանկարծ ինձանից չնեղանան իմ լավ ընկերները. Անահիտ Բախշյանը՝ Արայիկ Հարությունյանին

Երեւանի ավագանու Ելք խմբակցության անդամ  Անահիտ Բախշյանը  դժգոհ է , որ նոր կառավարության կրթության եւ գիտության ոլորտին վերաբերող հատվածում որեւէ խոսք չկա ներառական կրթության մասին:  Henaran.am-ի հետ զրույցում վերլուծեկով կառավարության ծրագրի կրթական բաղադրիչը, Անահիտ Բախշյանն ասաց. «Հանկարծ ինձանից չնեղանան իմ լավ ընկերները, բայց սա այդ ծրագրի մեծագույն բացթողումն է»:

Անահիտ Բախշյանի խոսքով, նախորդ կառավարությունները կրթության ոլորտում մի շատ կարեւոր ու Հայաստանի հեղինակությունը բարձրացնող փոփոխություն  են ընդունել, խոսքը  2014 թ Հանրակրթության մասին օրենքում արված փոփոխությունների մասին է: «Այդ փոփոխություններով հանրակրթության համընդհանուր ներառման քաղաքականությունը երաշխավորվեց պետության կողմից եւ 2016 թ փետրվարին ընդունված ժամանակացույցով տարեկան 1-2 մարզ պետք է անցներ համընդհանուր ներառման քաղաքականությանը:  Այս կառավարության ծրագրում ոչ մի խոսք այդ մասին չկա, այն դեպքում, երբ մենք թե Արայիկի, թե Արեւիկ Անապիոսյանի հետ շատ ենք խոսել  այս մասին, հասկացել ենք,  թե ինչ քայլեր պետք է արվեն», -մտահոգություն հայտնեց Անահիտ Բախշյանը:

Տիկին Բախշյանը հավելեց, որ  ժամանակացույցի համաձայն, այս տարի Երեւանը պետք է համընդհանուր ներառման քաղաքականությանն անցներ , բայց բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մինչ  օրս նախարարությունը չի լուծում,  մասնավորապես, չի վերակազմավորում հատուկ դպրոցները:

Անահիտ Բախշյանը լրջագույն խնդիր համարեց նաեւ դպրոցական դասագրքերի որակը, նշեց, որ այս մասին եւս կառավարության ծրագրում որեւէ խոսք չկա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ