03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Հյուսիսային Արցախ» գիրքը շատ բուռն է ընդունվել վրացիների կողմից

Մայիսի 23–ին Մոսկվայի Լազարյան ճեմարանում տեղի է ունեցել հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը: Նշենք, որ գրքի հայերեն և անգլերեն տարբերակները լույս են տեսել  Երևանում, հայերենը՝ 2004 թ.-ին, իսկ անգլերենը՝  2007-ին:

Հեղինակի խոսքով՝ գրքի հայերեն տարբերակի հրատարակումից հետո, այն անգլերեն թարգմանելիս, մի քանի լրացումներ են կատարվել, իսկ գրքի ռուսերեն տարբերակում փոփոխություններ չեն արվել:

Գրքի բովանդակությանն անդրադառնալիս հեղինակն ասաց. «Գրքում խոսվում է մեր հայրենիքի հատկապես այն տարածքների մասին, որոնք մեր պետականության սահմաններից դուրս են, այսինքն՝  ներառված են մեր հարևան պետությունների տիրույթների մեջ, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Հյուսիսային Արցախին, սա պարզապես բռնազավթված տարածք է և հայաթափվել է 1988-1892 թթ.-ին»: Հեղինակը հավելեց նաև, որ հատորում ներառված շրջաններից  են՝ Շամխորը, Թովուզը, Ղազախը, և Գանձակ քաղաքը,  իսկ  Շահումյանի շրջանը բացակայում է.«Ես ուզում էի նաև Շահումյանի շրջանը ներառել, բայց  Մասիս Մայիլյանն ինձ ասաց, որ քաղաքական տեսանկյունից ավելի ճիշտ կլինի Շահումյանի շրջանը ներառել Արցախին վերաբերող հատորների մեջ, քանի որ պետք չէ, որ աշխարհագրական տեղայնության պատճառով Շահումյանի շրջանը լինի ադրբեջանական բռնազավթված մնացած  շրջանների հետ միասին»:

Սամվել Կարապետյանի խոսքով՝ մեզ համար շատ կարևոր է աշխարհին ցույց տալ, որ մեր կապվածությունը և սերը մեր հայրենիքի հանդեպ  արժևորվում է նաև նման աշխատություններով:

Անդրադառնալով գրքի վերաբերյալ ադրբեջանցիների արձագանքին, հեղինակն ասաց, որ վերջիններս դեռ լուռ են, բայց դրա կողքին գիրքը շատ բուռն է ընդունվել վրացիների կողմից:

Սամվել Կարապետյանը ընդգծեց, որ թեև այս գրքերով Արցախի հարցը չենք կարող   լուծել, բայց այս կերպ հարցը լուծելու ճանապարհին դրական ֆոն ենք ստեղծում:

Նշենք նաև, որ  գրքի նախահրատարակչական աշխատանքները հովանավորել է ՀՀ  Մշակույթի նախարարությունը: Գիրքը լույս է տեսել «Անիվ»  հիմնադրամի շնորհիվ՝  1000 օրինակով: Սամվել Կարապետյանը նաև հավելեց, որ «Անիվ»  հիմնադրամը մտադիր է գրքի առցանց  տարբերակը ևս հրապարակել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ