26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նրան հաղթելու համար մեծ, շատ մեծ ջանքեր են պետք

Ոմանք ցնծության մեջ են՝ ասելով, թե այնուամենայնիվ հարյուրամյակը դիմավորեցին առանց ռեժիմի: Ասեմ, որ այդ մարդիկ մոլորության մեջ են: Ռեժիմը հեռացածները չէին ստեղծել, հեռացածներն ընդամենը հետևանք էին: 

Իսկ ռեժիմը ստեղծել էր ռեժիմի մայրը՝ վերջին հազար տարում, օտարի լծի պայմաններում ձևավորված մեր ժողովրդի մենթալիտետը՝ մտահայեցակարգը: Այդ մենթալիտետը, որն էությամբ հակապետական է ու ինչ որ չափով էլ՝ հակահայ, քաոսի է վերածել Առաջին հանրապետության ներքին կյանքը, աղավաղել Երկրորդը, դժոխքի վերածել Երրորդն ու ստեղծել մարտյան Հայաստանը:

Սա զորեղ, անչափ զորեղ հակառակորդ է, իսկ զորեղությունը կայանում է նրանում, որ դժվար նկատելի է: Քչերն են տեսնում նրան որպես ավերի բուն պատճառ: Այդ հակառակորդը հմուտ է այնքան, որ կարողանում է մոլորեցնել բոլորին ու առանձին անձերի կամ կառույցների տեսքով դրսևորվող իր հետևանքները ներկայացնել որպես պատճառ: Եվ այդպես նա ապահովում է իր տևականությունը:

Նրան հաղթելու համար մեծ, շատ մեծ ջանքեր են պետք, բայց դա անել կարողանալու համար նախևառաջ իշխանությունները և միտք կրողները պիտի ունակ լինեն տեսնել, նկատել, ճանաչել նրան: Հակառակ դեպքում այն կխժռի հեղափոխության արդյունքները, ինչպես եղավ 1990-ին:

 Արծրուն Պեպանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ