04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ճանաչելով Արայիկին, զարմացած եմ. Անահիտ Բախշյան (տեսանյութ)

«Բարի ցանկությունների հրովարտակ է այս ծրագիրը: Դեռ ոչինչ, որ մեխանիզմները չկան որովհետեւ, դրանք իրավական տարբեր փաստաթղթերով կարող են լինել,  բայց ինձ մտահոգում է կրթության եւ գիտության հատվածի չափազանց պոպուլիստական ոճը», –Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրի՝ կրթության եւ գիտության հատվածին, կարծիք հայտնեց Երեւանի ավագանու Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Անահիտ Բախշյանի խոսքով, Հայաստանում կրթության ոլորտում առաջնահերթ փոփոխությունների անհրաժեշտություն կա: Ըստ նրա, ոլորտի խնդիրները շատ հստակ են.  «Դրանք ոչ ստվերում են, ոչ գետնի տակն են, երեւում են: Իմ կարծիքով՝ այս ծրագիրը, որը կես տարվա համար է, պետք էր գրել կետ առ կետ, ծրագրում նշված բոլոր մտահոգությունները պետք էր կետերի վերածել եւ ամենակարեւորը, նշել՝ երբ եւ ինչպես իրագործել: Շատ բաներ կան,  որ մենք գիտենք՝ ինչպես վերացնել,  քաղաքական կամքը կա,  երիտասարդ ներուժը կա, նոր նախարարը կա,  ոլորտում կան մարդիկ, ովքեր գիտեն՝ ինչպես վերացնել խնդիրները, հետեւաբար կարելի էր ավելի շոշափելի բովանդակությամբ ծրագիր ներկայացնել», -ասում է Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ նախարար Արայիկ Հարությունյանից ավելին էր  ակնկալում:

 «Այնքան շատ ենք խոսել այն թիմի հետ, ովքեր այսօր կառավարության մեջ են եւ այնքան առարկայական ենք խոսել, որ թվում էր՝ այնտեղ պետք է լինեն ըստ ամիսների քայլեր: Ճանաչելով Հարությունյանին,  չեմ կարողանում հասկանալ,  թե նա ինչպես կարող էր այսպիսի ծրագիր ներկայացնել: Բոլորը խոսում են, որ այստեղ մի ծուղակ կա թաքնված, որ ծրագրի միջոցով հետագայում քաղաքական հարց լուծեն, չգիտեմ, ես կարող եմ միայն կռահել, բայց ճանաչելով Արայիկին, զարմացել եմ», – Henaran.am-ին ասաց Անահիտ Բախշյանը:

Անահիտ Բախշյանը խոսեց ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերի փոփոխության անհրաժեշտության մասին, մասնավորապես այն փաստաթղթերի, որոնք վերաբերում են դպրոցների կառավարման խորհուրդների ձեւավորմանը, խորհուրդների կողմից տնօրենի ընտրության գործընթացին եւ ընդհանրապես, տնօրենների հավաստագրման գործընթացին:

« Եթե պիտի գործող իրավական փաստաթղթերով առաջնորդվենք, ուրեմն ոչինչ չի փոխվի, մենք չենք կարող փոխել հասարակության մեջ ստեղծված այն կարծրատիպը, որ դպրոցի կառավարման խորհուրդը ոչ մի բան է, խամաճիկ է, որին ոնց ուզենաս, կշրջես: Ոչ, այսօրվանից, երեկվանից մենք պիտի սկսեինք խոսել այն մասին, որ կառավարման խորհուրդը նույնն է, ինչը որ ավագանին Երեւանում, ԱԺ-ը Հայաստանում», -նշեց Անահիտ Բախշյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ