26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինքնասպան եղած զինվորի հայրը նույն օրը վերընտրվել է. Հայկական ժամանակ

Նախօրեին Երեւանի Քանաքեռի զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արման Սարգսյանի դին: Նա Շիրակի Բյուրակն գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Սեյրան Սարգսյանի որդին էր:

Նույն օրը հայրը վերընտրվել է գյուղապետի պաշտոնում: Այս ամսին տեղեկացնում է “Հայկական ժամանակ”-ը:

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից երեկ հայտնեցին, որ զինծառայողի մահվան հետ կապված ՀՀ ՊՆ ՔԾ 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 110-րդ հոդ. 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը) հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Թերթի տեղեկություններով, զինծառայողի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածք բերանի խոռոչում, նրա դին հայտնաբերվել է ժամը 02:15-ի սահմաններում` զորամասի պահակային ծառայությունում: Արմանը զորակոչվել էր 2011-ի գարնանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ