20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ուշքի եկեք պարոնայք, ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ. Արթուր Աղաբեկյան

Արցախի նախագահի խորհրդական, ԱՀ նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով շարունակվող բողոքի ակցիաներին:

Գարառման մեջ ասված է.
«Կարծում եմ Արցախում շատերը գիտեն ԱԱԾ-ի պետ գեներալ Արշավիր Ղարամյանի դերը ապրիլյան օրերից հետո։ Նա իր վրա պատասխանատվություն վերցրեց անվտանգության նոր համալիր ստեղծելու և կառավարելու գործում։

Հավաքի մասնակիցների մեծ մասը, վստահ եմ պակաս տեղեկացված չեն, բայց այսօր հրաժարականի պահանջ են ներկայացնում։ Խելագարվել կարելի է։ Ուշքի եկեք պարոնայք, ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ։ 

Հայաստանի իշխանությունները պարտավոր են վայրկյան առաջ պաշտոնական տեսակետ հնչեցնեն ու շտապ պատվիրակություն ուղարկեն Արցախ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ