26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հարկադիր կատարման ծառայությունում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Հարկադիր կատարման ծառայությունը Երևան քաղաքում և հանրապետության մարզերում ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով ներգրավված շուրջ 150 երեխաների հանձնել է նվերներ, իսկ Երևանում նաև կազմակերպել ուրախ մանկական միջոցառում:

Երևանում՝ Հարկադիր կատարման ծառայության Հեքիաթային տնակում, հունիսմեկյան ուրախ միջոցառմանը ներկա է գտնվել 4-8 տարեկան 45 երեխա: Ծառայության հրավերով երեխաների տոնն ավելի ուրախ են դարձրել հեքիաթների տարբեր հերոսները:

Միջոցառման ընթացքում երեխաներին ողջունել և շնորհավորել է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պարտականություններն իրականացնող տեղակալ, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը, ով իր շնորհավորական խոսքում մաղթել է երեխաներին անհոգ և ուրախ մանկություն, խաղաղ և անամպ երկինք, առողջություն և  ամենայն բարիք:

Տոնական ուրախ միջոցառման ավարտին երեխաները լուսանկարվել են հեքիաթների հերոսների և Ծառայության ղեկավար անձնակազմի հետ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ