02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյուղատնտեսության ոլորտի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին տրվել է 1, 163 մլն

ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարությանն ուղղված ֆինանսավորումը կազմում է 9,8 մլրդ դրամ, որից փաստացի օգտագործումը կազմել է 9,2 մլրդ դրամ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե այդ միջոցներից գյուղատնտեսական վարկերին ուղղված սուբսիդաներ եղել են, թե ոչ, եթե այո, ապա ինչքան:

Ջանջուղազյանը հաստատեց՝ եղել են: «Գյուղատնտեսության ոլորտի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին տրվել է 1, 163 մլն, փաստացի 1, 72 մլն, կատարողականը՝ 92,20 տոկոս»,-ասաց նա: Նույն խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը նկատեց, թե անցած տարի ինչպես ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը, այնպես էլ ԱԺ-ն որոշում կայացրեցին լրացուցիչ Սևանից բաց թողնել 100 մլն խմ ջուր: «Որի արդյունքում բացի ոռոգման նպատակից պետք է ստանայինք 100 մլն կիլովատ հոսանք, որի գումարը կազմում է մոտ 2,5 մլրդ դրամ, որը պետք է փոխանցվեր արտաբյուջե՝ որոշակի ծրագեր իրականացնելու համար: Արդյոք փոխանցվել են գումարները և ինչ նպատակի համար»,-դիմելով Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, հարցրեց նա: Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ դեպոզիտային հաշվին այդ գումարը կուտակվել է, թեև չի կարող հստակ չափը նշել, թե որքան է: Ըստ նախարարի՝ 2017թ-ի այս հաշվետվության մեջ այդ մասը չկա: «Գումարի չափը կդժվարանամ ասել, բայց դրա օգտագործման վերաբերյալ որոշում չկա առայժմ: Ավելի մանրամասն կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ