26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հերթը հասավ Պուտինի՞ն. Ժամանակ

«ԳեոՊրոՄայնինգ» ՍՊԸ-ն, որը ռուսական կապիտալով ընկերություն է, Հայաստանում լուրջ խնդիրներ ունի: Մեր տեղեկություններով՝ այս ընկերության հարցը արդեն հասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմ:

Այս ընկերությունն է շահագործում Հայաստանի ոսկու ամենամեծ՝ Սոթքի հանքավայրը՝ տարեկան կորզելով մոտ 4 տոննա ոսկի, և Ագարակի պղնձի ու մոլիբդենի հանքավայրը՝ կորզելով մոտ 4 մլն տոննա խտանյութ: Մինչդեռ այս ընկերության վճարած հարկերը այնքան չնչին են, որ կարելի է ասել՝ ընկերությունը դուրս է Հայաստանի հարկային դաշտից:

Հայաստանի նոր իշխանությունները կարող են ընդհանրապես ազգայնացնել այդ ընկերությունը՝ հաշվարկելով, թե Հայաստան գալու 11 տարիների ընթացքում ինչ եկամուտ է ստացել ընկերությունը, և ինչ վնաս է կրել պետությունը, մինչդեռ ռուսական կողմն էլ պնդում է, որ իրենք 504 մլն դոլարի ներդրում են արել, ինչը չի նշանակում, որ սեփականաշնորհել են Հայաստանն ու նրա ընդերքը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ