19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փոքրիկ Ստելլան և Հենրիկը խնամում են զոհված Հրաչի պուրակը

Ուժեղ եղիր, հա՛յ ժողովուրդ, ու մի՛ կորցրու քաջ ոգիդ, որ պահել ես դարերով։ Հայրենիքը սկսվում է մեր ընտանիքից, հարազատներից, սիրելիներից: Քո կյանքի գնով պաշտպանած հայրենիքում են ծնվել Ստելլան և Հենրիկը ԱՍՏՎԱԾ օրհնի բոլոր փոքրիկներին: Հպարտ ենք մեր մեծերով ,այսօր մեր դեռահաս սերնդի ներկայացուցիչներին պատմում զինվորների մասին և դաստիարակում են հայրենասիրական ոգով: Փոքրիկ Ստելլան և Հենրիկը այցելում են հերոս Հրաչիկի անվան պուրակը ,իրենց ուշադրությամբ հարգանքի տուրքն են մատուցում մեր հերոսի հիշատակին: Մաքրում են ,ջրում ծաղիկները օգնում ՀԵՐՈՍԻ ՄԱՅՐԻԿԻՆ՝ ԱԻԴԱԻՆ: Այս խաչքարը նման է նորածին երեխայի , խնամքով ենք վերբերվում և այցելելով զգում ենք քո շունչը: 
Հերոս ես….
Սիրելի Հրաչ . պարտական ենք քեզ ու քո զինակից ընկերներին ,մեր յուրաքանչյուր խաղաղ օրվա համար . 
Բազում կրակների ու ավերների միջով անցած զինվորի սխրանքը ուսանելի է գալիք սերունդների համար, որովհետև «գալիքի ճամփորդներին» է վիճակված բազմապատկելու մեր բոլոր հաղթանակները։

20.05.2017«Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական ԲՀԿ նախագահ Սուսաննա Իսահակյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ