26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

2017թ.-ին գրանցվել է վերջին տարիների ամենաբարձր տնտեսական աճը. ԿԲ

2017թ.-ի տնտեսական ակտիվության արագացումը պայմանավորված էր արդյունաբերության և ծառայությունների ճյուղերում աճի բարձր մակարդակների ձևավորմամբ: Այս մասին բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: 

Նա նշեց, որ 2017թ.-ին գրանցվել է վերջին տարիների ամենաբարձր տնտեսական աճը:

«Հայաստանի տնտեսական աճի արագացմանը նպաստել են արտաքին ու ներքին գործոնների բարենպաստ զարգացումները: Գործընկեր երկրներում անցած տարի տնտեսական աճ է եղել, եկամուտների աճ, Ռուսաստանից դրամական փոխանցումների վերականգնում է արձանագրվել, 14,6 տոկոսով ավելացել են տրանսֆերտները, որի 75 տոկոսը ՌԴ-ից եկող փոխանցումներն են»,- ասաց Արթուր Ջավադյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ