20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլը պետք է ուշադրություն դարձնի.Գագիկ Սարուխանյանը կոչ է անում

«Ցանկանում եմ այսօր՝ մայիսի 28-ին շնորհավորել մեր ժողովրդին՝ Հայաստանի անկախության վերականգնման կապակցությամբ, քանի որ 1918 թվականին վերականգնվեց մեր անկախությունը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը:

Սարուխանյանի խոսքով՝ անկախությունը չի կարելի թվագրել.«Առաջին, երկրրոդ, կամ երրորդ: Գիտակցության մեջ գալիս է հարցում՝ ինչո՞ւ առաջին, իսկ երկրորդը որն է: Երկրորդը հավանաբար այն հանրապետությունն էր, որը կոչվում էր Հայաստանի Սովետական Սոցիալիստական հանրապետություն: Սրանից անհեթեթ բան չի կարող լինել: Ո՞նց կարող է Ռուսաստանի կողմից  ձևավորված կայսրության մեջ բռնազավթված միավորը կոչվել անկախ կամ երկրորդ պետություն: Այսինքն՝ սրա մեջ կա մեծ դավադրություն, որը  մեր հայկական իրականության մեջ պետք է ժխտվի: Մենք կամ անկախ ենք, կամ անկախ չենք: Կինը կամ հղի է, կամ հղի չէ: Այսպես կոչված երկրորդ հանրապետության ժամանակ մենք չենք ունեցել պետականություն և այդ անհեթեթությունը թվագրելը սխալ է: Մենք նշում ենք ՀՀ Անկախության վերագանգնման օրը»:

Գագիկ Սարուխանյանը նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է մեծ ուշադրություն դարձնի մեր արժեհամակարգին, որը այնուամենայնիվ խեղված է.«Ես հասկանում եմ Նիկոլին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման ձևաչափ է մշակում, բայց չարժէ ռուսական ասեղը շարունակել թելել: Մենք ժողովրդավար Ռուսաստանի հետ դաշնակցության կողմնակից ենք և  ոչ թե ռուսական կայսրապաշտ նկրտումների: Ամեն բան պետք է իր տեղը դրվի: Ես իսկապես լավատես և վստահ եմ»,-եզրափակեց Գագիկ Սարուխանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ