29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Երկու տարի առաջ դատապարտված Վլադիմիրի գործը կքննվի վերաքննիչում.արդարացում են պահանջում

85263

Մայիսի 30-ին, ժամը  14:00-ին  Վերաքննիչ դատարանը կքննի  6 տարվա ազատազրկման դատապարտված Վլադիմիր  Հովսեփյանի բողոքի քննությունը:Այս մասին Henaran.am –ի թղթակցի հետ զրույցում ասաց Վլադիմիր Հովսեփյանի շահերի պաշտպան, փաստաբան  Վահան Հովհաննիսյանը:

«Արդարություն ենք ակնկալում, իմ վերաքննիչ բողոքը բավականին ծավալուն է և լուրջ փաստարկներով կփորձեմ հիմնավորել պաշտպանյալիս անմեղությունը, ինչը ակնհայտ է»,-նշեց փաստաբանը:

Նշեննք, որ Մասիս քաղաքի 36-ամյա բնակիչ, 2 անչափահաս երեխայի հայր, նախկինում չդատված Վլադիմիր Հովսեփյանը դեռևս 2016թ. դեկտեմբերի 22-ին պետք է մեկներ Մոսկվա՝ արտագնա աշխատանքի: Սակայն աշխատանքի հասնելու փոխարեն, նույն օրը «Զվարթնոց» օդանավակայանում նրան ձերբակալել են թմրանյութ տեղափոխելու կասկածանքով:

Հովսեփյանին առաջադրվել է մեղադրանք, ըստ որի` կառավարությանն առընթեր ԱԱԾ հսկիչ անցագրային կետով ՀՀ պետական սահմանը հատելուց և 0,838 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ապօրինի տեղափոխելուց հետո Վլադիմիր Հովսեփյանը բռնվել է համապատասխան աշխատակիցների կողմից: Ըստ մեղադրանքի` ՊԵԿ ներքին անվտանգության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների աշխատակիցներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, դեկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են շուրջ 100 գրամ մեթամֆետամին տեսակի թմրանյութ:

Նշենք, որ դատարանում ներկայացվել է տեսանյութ:Տեսանյութի առաջին վայրկյաններին երևում է Վլադիմիր Հովսեփյանն՝ իր ուղեբեռներով, ապա` դարչնագույն պայուսակը, որի առջևի գրպանից հանում է երկու 50 մլ տարողությամբ օղու շշեր՝ ակցիզային պիտակներով:

Վահան Հովհաննիսյանը հայտնում է, ոոր ուղեբեռի կտրոն չի եղել դարչնագույն պայուսակի վրա, ուստի սահման հատելու մասին խոսք լինել չի կարող:

Փաստաբանի խոսքով՝ օղու շշերը թաքցված չեն եղել, նախատեսված են եղել օդանավից վախը հաղթահարելու համար

Գործով ձեռք են բերվել ապացույցներ, որ Հովսեփյանի ճամպրուկում գտնվող երկու օղու շշերի պարունակությունը նա պետք է խմեր օդանավակայանում, քանի որ ինքնաթիռ նստելուց վախենում է: Դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ օղու շշերը դրված են եղել ճամպրուկի ամենավերևում, այլ կերպ ասած՝ թաքցված չեն եղել: Նույն հանգամանքը իր ցուցմունքում պնդել է նաև ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանը: Իսկ օղու շշերը, ըստ քրեական գործի նյութերի ու դատարանում հետազոտված ապացույցների, ամբաստանյալը ձեռք է բերել դեռևս տարիներ առաջ, ծանոթներից մեկի տնից, որը և հարցաքննվել է դատարանում:

Օղու շշերը եղել են գործարանային փաթեթավորմամբ:

Ուշագրավ է, որ Վլադիմիր Հովսեփյանի մազերի ու արյան փորձաքննության եզրակացությամբ թմրանյութի առկայություն չի հայտնաբերվել: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ