26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Փող տուր՝ հրապարակս տամ՛՛. Մայդանից՝ Ազատության հրապարակ

Հայաստանում Մայդանի հնարավորությունը շատ քիչ է

Ֆեյսբուքահայ համայնքում վերսկսվել է Մայդանամանիայի համախտանիշը: Յուրաքանչյուր երրորդ ստատուսը կամ արձագանքը` մեկնաբանության տեսքով, այս թեմային վերաբերվում: Ու զարմանալին այն է, որ նկատվում է մի տեսակ կարոտալի անձկություն դեպի

Կիևյան Մայդանը, մի տտեսակ քողարկված ցանկություն կա այստեղ էլ նմանատիպ մի բան ունենալու համար, ասես խոսքը ինչ որ էկզոտիկ բանի կամ անսովոր ատրակցիոնի մասին է: Մինչդեռ իրականում այս ամենի մեջ ցավալիորեն մարդկային կյանքերն են դառնում վճարման ՛՛արժույթ՛՛:  Տարօրինակ է այս կարոտալի անձկությունՆ ինչ-որ տեղ տրամաբանական է:  

Ի վերջո , Հայաստանում էլ կան բազմաթիվ խնդիրներ` տնտեսական և սոցիալական բնույթի, անհասկացողություն, անհանդուրժողականություն,  նվազել է փոխադարձ հարգանքն ու վստությունը, ազվության ոչ թե դեֆիցիտ, այլ ճեղքվածք կա հասարակության մեջ:

Արդարության,  իրավունքի, օրինահարգության, պատասխանատվության պակասը հուսահատությունը կյանքի դժվարություննների առաջ միայնակ ու անօգնական թողնված լինելու ու լքվածության զգացողությունը իրար գումարվելով, ի վերջո բերում են համընդհանուր մի այնպիսի վիճակի, որ անկախ ամեն ինչից անհրաժեշտություն է առաջ գալիս փոփոխությունների: Այս ամենով հանդերձ սակայն, ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանում տարբեր են հանգամանքները պատմական փորձառություններն ու ներկայիս իրողությունները:

Նախ, ինչ է ներկայացնում իրենից Ուկրաինան: Ըստ էության պատմական Փոքր Ռուսիան, որ խորհրդային տարիների որոշ վերաձևումներից հետո դարձավ պետություն համայնավարական լայնաձրակ կայսրության կազմում և այսօր անկախ պետություն է ու ամենամեծը մայրցամաքային Եվրոպայում:

Երկորդ, այն նաևեթե ոչ ողջ սլավոնական ժողովուրդների, ապա գոնե ռուս ժողովրդի հոգևոր-մշակութային օրրանն է, որտեղից սկսվել է Ռուսաստանի մկրտությունը, որտեղ եղել է առաջին ռուսական պետությունը` Կիևյան Ռուսիան:

Միաժամանակ այսօր Ուկրաինան բավականին հզոր ու կարող պետություն է, որ կարող է խոսք ասել ու իր խոսքը պնդել աշխարհի Մեծերի մոտ: Այս երեք հանգամանքները որքան էլ վերաբերեն նույն երկրին ու նույն ժողովրդին, միաժամանակ նաև բավական առճակատման մեջ են գտնվում իրար հետ ու այսպես ասենք ՛՛Մայդանի օպերացիայի՛՛ հեղինակներն ու մշակողները հենց այս հանգամանքների շահարկման վրա են խաղսդրույք դրել ու փորձում ինչ որ բան շահել:

Գանք Հայաստան: Բավական բարդ ու անհանգիստ Հարավկովկասյան տարածաշրջանում գտնվող փոքր պետություն, մոտ երեք ու կես միլիոն բնակչությամբ: Հիմնական արժեքավոր բնական ռեսուրսների բացակայություն, հիմնականում արտաքին ֆինանսական տրանսֆերներով սնվող ժողովրդով, որը ի զորու չէ աշխարհի Մեծերին ասելու իր խոսքը և այն առաջ տանելու և միայն երկու հարցում է այսքան ժամանակ հաջողության հասել` Հայոց Ցեղասպանության ճանաչում միջազգային ասպարեզում շնորհիվ իր Սփյուռքի և հաղթանակ Արցախյան ազատամարտում` համազգային ջանքերով, այն էլ դեռ վերջնական հաղթանակի չենք հասել:

Սրա հետ մեկտեղ նաև արտագաղթի վտանգավոր ծավալներով, որ պասիվ պայքարի լավագույն ցուցիչն է: Այսինքն` մեզ մոտ միակ հնարավորությունը Մայդան ստեղծելու, սոցիալական ոլորտի խնդիրների վրա խաղադրույքներ դնելն է, այն էլ ռիսկային է, քանի որ առկա են մի քանի նմանատիպ ձախողված փորձերը:

Բացի այս. Ուկրաինան անհամեմատ ինքնուրույն է իր քայլերի մեջ, քան Հայաստանը: Այն մեզ

նման իր ռազմավարական ու անվտանգության խնդիրները չի կապում իրենից ավելի հզորի հետ,  ինչպես մենք Ռուսաստանի դեպքում: Մինչդեռ մենք ամեն ինչով այս պահին կախված ենք ՌԴ-ից:

Այժմ ամենագլխավոր հարցը: Որպես կանոն ՛՛Մայդանները՛՛ շատ լավ կազմակերպված քաղաքական օպերացիաներ են, որոնք իրականացվում են հատուկ տեխնոլոգիաների միջոցով ու նաև մեծ ֆինանսներ են կլանում: Դա գործել սկսել է գոնե սկսած Լենինյան հեղափոխությունից սկսած:

Ի վերջո, Լենինի իրականացրածն էլ նմանատիպ մի օպերացիայի հաջողված տարբերակն էր: Հիմա Ուկրաինայի համար կան բավականին նպաստավոր պայմաններ որոշակի հաջողությունների հասնելու համար, նմանատիպ օպերացիա իրականացնելու, սակայն Հայաստանում նման պայմաններ պարզապես գոյություն չունեն: Եղածն էլ սոցիալական հողի վրա է ու շատ խախուտ: Հետևաբար` մեզ մոտ Մայդանի հնարավորությունը  չափազանց քիչ է: Ոչ ոք հեղափոխության համար փող չի ներդնի Հայաստանում, երբ առկա են նման բարձր ռիսկեր, թե ներդրածը հետ կստանա:

Այնպես որ ՛՛փող տուր՝ հրապարակս տամ՛՛ սկզբունքը Հայաստանում կյանքի իրավունք դժվար թե ունենա: 

Արման-Հակոբ Գրիգորյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ