26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անվտանգության հարցը աչքաթող է արվում

«Մեր կարծիքով կան տուգանքներ, որոնց չարձանագրումը սխալ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը:

Այդ տուգանքներից նա մատնաշեց առանց թարթիչը միացնելու` մի շարքից մյուսը մանևր կատարելու տուգանքը, որը ըստ նրա խիստ վտանգավոր խախտում  է,  երկրորդը` 4 ակով հոծ գծերին կանգնելու դեպքում տուգանքների չարձանագրումն է: Դավիթ Պեդանյանը սա որակեց անվտանգության խախտում. «Ճանապարհային ոստիկանության հիմնական ֆունկցիան երթևեկության անվտանգությունն ապահովելն է, իսկ այս պարագայում, մի շարք տուգանքների անտեսումով, անվտանգության հարցը աչքաթող է արվում»:

Պեդանյանի խոսքով`վարորդների հետ այս թեմայով հարցումներ են անցկացվել, և հարցվողների 89% նշել են, որ երթևկության հիմնական խնդիրը կապված է թարթիչով մանևր անելու հետ.

«Հայաստանում չկա թարթիչը միացնելու կուլտուրան և շատ քիչ վարորդներ են հետևում այդ օրենքին»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ