26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արդեն իրար են «մերժում». Իրատես

Սոցցանցերի ակտիվ օգտատերերը երկու օր է քննարկում են Ալեն Սիմոնյանի «պատգամավո՞ր, թե՞ ավագա­նու անդամ» հարցի շուրջ խճճ­ված քայլերի հաջորդականու­թյունը: Վերջինս ընդամենն օրեր առաջ էր պատգամավորական մանդատ ստացել, ԱԺ քառօրյա նիստի մեկ օրվա աշխատանք­ներին մասնակցել ու օրվա ավարտին հայտարարել, թե ցան­կանում է հետ գնալ քաղաքա­պետարան, որտեղ, ըստ իրեն, կարող է ազդեցություն ունենալ ավագանու որոշումների ու քա­ղաքապետի գործունեության վրա:

Սակայն նա նաև չի բացա­ռել, որ 7-օրյա ժամկետում հնա­րավոր է հետ վերցնի իր պատգամավորական մանդատը վայր դնելու դիմումն ու մնա խորհրդարանում: Ի՞նչ է կատարվում ի վերջո, լրագրողներն այս հարցի պա­տասխանը երեկ փորձել են ստանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Վերջինիս պա­տասխանը, սակայն, մի շարք հարցականներ է առաջ քաշել: Պարզվում է Սիմոնյանը վարչա­պետ Փաշինյանի հետ նախա­պես չի քննարկել իր որոշումը: «Ճիշտ որոշում է կայացրել, թե ոչ, իր որոշելիքն է»,- ասել է Փաշինյանը:

Փաստորեն, ոչ թե քաղաքա­կան թիմը, առավել եւս թիմի ղեկավարն, այլ «քաղա-
քական իրողությունն» Ալեն Սիմոնյսւնին կթելադրի, թե կառավարման որ օղակում շարունակի իր աշխատանքը:  Ըստ Փաշինյանի թիմում շրջանառվող տեղեկությունների Սիմոնյանը հավակնել է «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնին տրա­մաբանությամբ, թե եթե եկել է Փաշինյանի փոխարեն, հետևա­բար վերջինիս կփոխարինի նաև խմբակցության ղեկավարի պաշտոնում: Սակայն Սիմոնյանի ամբիցիաները չեն բավա­րարվել, ու նա ինքնագլուխ որո­շել է հեռանալ ԱԺ-ից:

Մյուս կողմից էլ Մյասնիկյանի արձանի հարակից այգու շուրջ հայտնի աղմուկից հետո սոցիալական ցան­ցում օգտատերերը սկսել են ակտիվորեն քննարկել Երևանի քաղաքապետի հնարավոր թեկնածուների հարցը: Տարբերակները շատ են, բայց հիմնա­կան ֆավորիտ­ները երկուսն են՝ «Ելքի» ավագա­նու անդամներ Ալեն Աիմոնյանն ու Զարուհի Բաթոյանը: Հաշմանդամու­թյուն ունեցող Բաթոյանի թեկնածու­թյունն առաջարկել են մի խումբ քաղա­քացիներ, որոնք բաց նամակ են հրապարակել, մասնավորա­պես նշելով, որ Զարուհի Բաթոյանը Երևանի կառավարումը հրաշալիորեն կարող է իրակա­նացնել:

Բաթոյանի Երևանի քաղա­քապետ լինելու փաստը, պարզվում է, խստագույնս վր­դովեցրել է Ալեն Սիմոնյանին: «Խմբակցության ղեկավարու­մից զրկվեցի, քաղաքապետի պաշտոնից էլ չզրկվեմ», երևի հենց այս մտայնությունն է տանջել վերջինիս, ինչից հետո էլ որոշել է լծվել քաղաքապետ դառնալու գործընթացին ու հասկացրել Բաթոյանին քաղա­քապետի պաշտոնը միայն իրենն է լինելու:

Նկատենք, որ Զարուհի Բաթոյանն իրեն քաղաքապետի թեկնածու «հռչակողների» կոչերին երկար ժամանակ չէր ար­ձագանքում, բայց երբ Ալեն Սիմոյանը հայտնեց, թե պատ­րաստվում է հետ գնալու քաղա­քապետարան, Բաթոյանը Facebook-ի իր էջում գրառում կատարեց, թե պատրաստակամ է ծառայելու իր համաքաղաքա­ցիներին:

Հանուն արդարության նկա­տենք, որ գոնե այս պահին մայ­րաքաղաքում կրքերը հան­դարտ են, քաղաքապետին «մերժելու» հարցն էլ ոչ օրա­կարգային: Հետևաբար, Երևան քաղաքի ավագանու նոր ընտ­րություններ անցկացնելու հա­մար խմբակցություններից մեկը կամ մի քանիսը պետք է նախա­ձեռնեն գործող քաղաքապե­տին անվստահություն հայտնե­լու գործընթացը: Ավելին, խմբակցությունները դա կարող են անել քաղաքապետի պաշտո­նավարումից մեկ տարի անց միայն, իսկ գործող քաղաքա­պետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման մեկ տարին լրանում է հունիսի 8-ին:

Պատ­րաստվու՞մ է արդյոք «Ելքը» նախաձեռնելու Մարգարյանին անվստահություն հայտնելու գործընթացը, հայտնի չէ: Հայտ­նի չէ նաև, թե ինչու են «Ելքում» կորցրել ելքն ու խառնվել իրար: Թերևս, միայն մեկ բան է հասկանալի արդեն իրար են «մերժում»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ