26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պանրագործների միության հայտարարությունը կաթի մթերման զարգացումների վերաբերյալ

Պանրագործների  Միությունը, կաթի մթերման հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ, հայտնում է իր խորը անհանգստություննը:

Միության տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշված է.

«Առաջացած խնդիրների լուծման նպատակով վերջին ժամանակահատվածում կաթ արտադրողների նմանատիպ դժգոհությունները, մեր պատկերացմամբ, բնորոշ է քաղաքական քայլի, որի արդյունքում  կարող ենք ունենալ միայն ու միայն քաղաքական որոշումներ կամ հանգուցալուծումներ: Անասնապահության, կաթի արտադրության և վերամշակման արժեշղթայում, տասնյակ տարիներով  բարձիթողի վիճակում  ինքնուրույն  ձևավորված ոլորտը, ստիպված է առաջնորդվել  զուտ շուկայական հարաբերություններում ձևավորվող գնագոյացման տրամաբանության շրջանակում:

Այո մենք բոլորս էլ  գիտակցում ենք խնդրի կարևորությունը և պատճառները:  Միության կողմից մեկ անգամ չէ, որ բարձրացվել է  Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական կարևորություն ունեցող, պարենային անվտանգությանը առնչվող  կաթի արտադրության ինստիտուտի ձևավորման անհրաժեշտությունը, մատնանաշելով ոլորտում առկա խնդիրները:

Մենք՝ կաթ վերամշակողներս, հորդորում ենք բոլոր անասնապահ կաթ արտադրող գյուղացիներին  իրենց  բողոքի ձայնը լսելի դարձնելու համար գնալ ավելի քաղաքակիրթ ճանապարհով: Նոր ձևավորված կառավարության միջնորդությամբ, համապատասխան  հարթակ ստեղծել առաջացած խնդիրների քննարկման նպատակով:

Այս ամենի հետ մեկտեղ հույս ենք հայտնում մեկ օր շուտ սկիզբ  դնել Հայաստանի Հանրապետությունում  կաթի արտադրության ոլորտի կարգավորման և ձևավորման աշխատանքներին՝ հայտարարելով մեր լիարժեք պատրաստակամությունը   հնարավորությունների շրջանակներում օժանդակել այդ գործընթացին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ