26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պղծվում ենք

Եւ նա ամբողջ ժողովրդին իր մոտ կանչելով՝ ասաց նրանց. «Ամենքդ ինձ լսեցեք և իմացեք. չկա որևէ բան, որ մարդու մեջ դրսից մտնելով կարողանա նրան պղծել. այլ այն, ինչ ելնում է նրանից, ա՛յն է, որ պղծում է մարդուն: Ով ականջներ ունի լսելու, թող լսի»:

Եւ երբ ամբոխից բաժանուելով տուն մտաւ, աշակերտները այդ առակի մասին նրան հարցրին:  Եւ նրանց ասաց. «Դո՞ւք էլ այդպես անմիտ եք, չե՞ք իմանում, թե ամեն բան, որ դրսից մարդու մէջ է մտնում, չի կարող նրան պղծել, որովհետև ոչ թե նրա սիրտն է մտնում, այլ՝ որովայնը և դուրս է ելնում ու մաքրում բոլոր կերածները»: 

Եւ ասում էր. «Ինչ որ մարդուց դուրս է գալիս, ա՛յն է, որ պղծում է մարդուն, որովհետև ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն»:

Ավետարան ըստ Մարկոսի 7:14-23

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ