26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքնա տարե՞լ իմ տղուն. ընկերները դուրս են կանչել և այլևս չի վերադարձել/վիդեո/

“2011 թվականի հունիսի 2-ին իմ եղբորը Արա Հարությունյանին իր մտերիմ ընկերները՝ Գարիկ Գրիգորյանը և Արսեն Մկրտչյանը գալիս են տանից կանչում և առ այսօր եղբայրս տուն չի վերադարձել: Դիմել ենք բոլոր պատկան մարմիններն, բոլոր-բոլոր: Կասկածյալներին մինչև օրս չեն հարցաքննել: Իմ համառ պայքարից հետո ցուցմունք են վերցրել միայն մեր ընտանիքից: Սյունիք մարզի վարչության պետը մամայիս խոշոր գումար է խոստացել, որ չշարունակի բողոքել”,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Կապան քաղաքի բնակչուհի Աննա Հարությունյանը:

Քրոջ փոխանցմամբ ամիսներ առաջ վշտից մահացել է հայրը: Մայրը խելագարության եզրին է, չի հանդարտվում, շարունակ պահանջում է, որ վերադարձնեն որդուն:

“Թուրքնա տարե՞լ իմ տղուն, գնամ՝ ումի՞ց ուզեմ, 30 տարի շալակել եմ՝ տարել եմ կարի ֆաբրիկայում կար եմ արել, որ տնից հանեն տանեն ու չտան: Մեկը կապանում հանգիստ մանա գալիս, մյուսը Մոսկվայումա…..Ես խնդրում եմ Վլադիմիր Գաասպարյանից, թող էս հարցին լուծում տա: Թող իմ տղուն վերադարձնի…”,-պատմեց որդեկորույս մայրը:

Քույրը դողդոջուն ձեռքերով մեզ պարզեց եղբոր լուսանկարը.”Տեսեք, տեսեք ինչ սիրունա իմ ախպերը: Սա իրա վերջին նկարներիցա: Իմ ախպոր համեստությունը ողջ Կապանը գիտի: Բա ինչ անե՞նք, ոնց ապրենք ասե՞ք”:

“Հիմա էլ զանգում աղջկաս են ահաբեկում, ասում են որ շարունակեք բողոքել՝ քեզ էլ տենց կանենք”,-հավելեց մայրը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ