26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Երանի եմ տալիս մեզ, որ այդպիսի նախագահ ունենք, բայց…՛՛ /վիդեո/

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարագին դեմ չէ, սակայն դեմ է դրա պարտադիր բաղադրիչին: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

Սակայն հուշարձանագետը չի մասնակցում ՛՛Դեմ եմ՛՛ շարժման ակցիաներին, քանի որ պայքարի փողոց դուրս գալու ձևը իր համար չէ: ՛՛Ինձ գիշերն այս գործերիս համար չի հերիքում, բացի այդ որ դուրս են գալիս ու պայքարում, այդ ձևը երբևէ ինձ չի համոզել: Ես կնախընտրեի նամակներ գրել ինչ-որ մի պաշտոնյայի՛՛,-նկատեց նա:

Հարցին, թե ԵԿՄ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի բացատրությունը այս համակարգի վերաբերյալ արդյոք համոզիչ չէր հուշարձանագետի համար, նա արձագանքեց. ՛՛Մեր նախագահի ելույթները երբ ես լսում եմ, երանի եմ տալիս մեզ, որ այդպիսի նախագահ ունենք, բայց երբ հետո կյանքի մեջ տեսնում եմ գործերը, չեմ հասկանում՛՛:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ