25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսպես թույնը կհեռանա, իսկ լույսը կշատանա

Երբեմն հարցնում եք, թե ինչ անել որպեսզի պահի ազդեցության տակ մեղք չգործել (այսինքն մոմենտի տակ սխալ չանել): Հատուկ «դեղատոմս» չկա: Այլ պետք է ձգտել սուրբ կյանք ապրել, որպեսզի հոգևոր ընթացքը ուժեղանա: Չարը մեզ պահի ազդեցության տակ հաղթում է, որովհետև թույլ ենք, չենք դիմանում: Միանգամից կամ բարկանում ենք, կամ բամբասում, կամ ինչ որ սխալ անում: Բայց եթե հոգևորը ուժեղացնենք, ապա Քրիստոսի օգնությամբ ավելի ուժեղ կլինենք, այդքան հեշտ չենք սայթաքի: Ամեն օր պիտի Ավետարան ու Սաղմոս կարդալ, որ միտքն ու հոգին ԶԲԱՂՎԱԾ լինեն Քրիստոսի մասին մտածելով: Այսպես թույնը կհեռանա, իսկ լույսը կշատանա, ու կսկսի մարդը կերպարանավորվել Քրիստոսով:

Արմեն Հարեյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ