26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկնարկել է «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» ծրագիրը

Հայաստանի Հանրապետությունում` 2018 թվականի մայիսի 16-20-ն անցկացվում է «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ծրագիրը:

Միջոցառման ընթացքում Երևան և Գյումրի քաղաքներում կցուցադրվեն ժամանակակից Ռուսաստանի կյանքը ներկայացնող, ինչպես նաև պատմական թեմաներով ռուսական տարբեր ժանրերի գեղարվեստական և վավերագրական նոր կինոնկարներ:

Ֆիլմերը կներկայացնեն հեղինակները, կինոդիտումներից հետո տեղի կունենան քննարկումներ հանդիսատեսի հետ:

Գառնիի պատմաճարտարապետական համալիրի տաճարին հարակից բաց հարթակում կցուցադրվի «Բոլշոյ» ֆիլմը: Այն կներկայացնեն ֆիլմի ռեժիսոր Վալերի Տոդորովսկին և գլխավոր դերակատար Աննա Իսաևան /դերասան, բալետի պարող/:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանության, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, «Շարմ Հոլդինգ» ընկերության, «Անդիրիանովա-Կինո» ընկերության, «ՌոսԳոսՍտրախ» ընկերության, «Մոսկվա» կինոթատրոնի, «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի աջակցությամբ:

Կինոցուցադրումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալհղումով:

Մուտքն ազատ է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ