26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք հաստատ սա չէինք ուզում. 168 Ժամ

Հայտնի մտավորականը մի քանի օր առաջ հրապարակավ դիմեց նոր իշխանություններին զգուշացնելով, որ հարկավոր է ուշադիր լինել, այլա­պես շշից դուրս կգա քաոսի ջինը: Հի­մա մեզանից ոմանք որոշել են, որ մայրաքաղաքի իշխանությունների այգու նորոգման նախագիծն ան­ճաշակ է, և միտինգով կասեցնում են այգու վերակառուցման նախագիծը: Մյուսները քաղաքապետարանի աշ­խատանքից դժգոհ շենք ու փողոց են շրջափակում: Նախկին նաիրիտցիները բողոցի ցույց են անում: Զինկոմիսարիատների աշխատանքից կրճատման տակ ընկած մարդիկ

նույն հրապարակային մեթոդներով փորձում են իրենց խնդիրները լու­ծել: Առավել անհանդուրժողական տրամադրություն ունեցողները փոր­ձում են «Սասնա ծռերի» գործով ձերբակալված բոլոր անձանց քաղբանտարկյալի կարգավիճակ «շնոր­հել» ու միանգամից ազատել առանց դատ ու դատարանի: Լեբլեբիջիների դասական օրինակ: Ոչ ոքի չենք վստահում: Ոչ հին դատարաններին, ոչ հին տնօրեն-ռեկտոր-քաղաքապետին: Ոչ էլ նոր իշխանություններին: Դասական լեբլեբիջիի նման ընկեր-բարեկամ-համախոհ հավաքվել ու պահանջներ ենք ներկայացնում: Լավ է «պատվական ծեծ ու ջարդին» դեռ չենք հասել: Բայց արդեն իրար մեղադրում ենք: Մեղադրում ենք հնարավոր ու անհնար, իրական ու անիրական մեղք ու արարքի մեջ:

Բացեք ցանկացած լրատվական կայք ու կարդացեք լուրերի վերնագրերը. ««Նաիրիտի» աշխատա­կիցները բողոքի ակցիա են իրակա­նացնում Բաղրամյան 26-ի դիմաց», «Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ ակցիայի մասնակից­ներն այս պահին…», «Երևանի քաղաքապետարանը դիմում է ՀՀ ոստիկա­նությանը», «Աշխատանքից ազատ­ման դիմում է գրել փոխնախարար (կամ վարչության պետ) X. ճ.-յանը», «Միայն տնտեսական մոդելների փոփոխությունը բավարար չի: Փաշինյանը պետք է… ասում է քաղաքագետ X. Y.-յшնը», «Ցուցարարները փակել են Արշակունյաց պողոտան և պահանջում են ազատել … »:Ասեք, որ այս վերնագրերն ավելի չարագուշակ են, քան հեղափոխության ամենաթավշյա օրերի վերնագրերը: Մենք հաստատ սրան չէինք ձգտում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ