26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սթյուռքի նախարարն ընդունել է Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին

Մայիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին:

Ողջունելով հյուրին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց պետության և եկեղեցու միջև առկա սերտ կապերի պահպանումն ու զարգացումը: «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իր տեսակի մեջ եզակի էր, խաղաղ ու անցնցում: Սա արձանագրեց նաև ողջ աշխարհը: Հանրությունը անցումային այս փուլում մեզնից մեծ սպասելիքներ ու ակնկալիքներ ունի: Շատ ուրախ եմ, որ Ձեր պետական մտածելակերպով մեր կողքին եք, և վստահ եմ, որ եկեղեցու հետ մեր փոխհարաբերությունները մեծ ապագա ունեն»,-նշեց Մխիթար Հայրապետյանը:

Շնորհավորելով նորընտիր նախարարին պաշտոնը զբաղեցնելու առթիվ՝ Գերաշնորհ Տեր Նաթան արք. Հովհաննիսյանն ընդգծեց, որ Մայր Աթոռը մշտապես սերտ համագործակցել է Սփյուռքի նախարարության հետ, և այդ համագործակցությունը կշարունակվի ու կխորանա: «Ես բարձր եմ գնահատում երիտասարդության դերը: Ուրախ եմ Ձեզ այստեղ տեսնել: Մարդուն օժտվածությունը ի վերուստ է տրվում, իսկ տարիքը միայն հղկում է այն: Վստահ եմ՝ Ձեր օժտվածությամբ կնպաստեք մեր երկրի բարօրությանը»,-ընգծեց նա:

Հանդիպման ավարտին քննարկվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  և Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 22-ին կայանալիք «Հայաստանի Հանրապետության և հայ եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում» խորագրով գիտաժողովին առնչվող հարցեր:

Գիտաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ