02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Երթևեկության ընթացքում շարժական տեսախցիկներով խախտումները արձանագրելը վերացնելու մասին նախագիծը մարտի 3-ին է ներկայացվել

ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորների կողմից ներկայացվել է Ճանապարհատրանսպորտային երթևեկության ընթացքում շարժական տեսախցիկներով խախտումները արձանագրելը վերացնելու մասին նախագիծ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրենց մոտ այս գաղափարն առաջացել էր դեռևս մարտի 3-ին, ներկայացրել են սա դեռևս այն ժամանակ, և քաղաքական վերջին իրադարձությունների հետ կապ չունի:

Նրա խոսքով՝ տեսախցիկներով խախտումների արձանագրումը պետք է ունենա ոչ թե պատժիչ, այլ՝ կանխարգելիչ նշանակություն, մինչդեռ շարժական տեսախցիկների կողմից խախտումն արձանագրելը ըստ էության պատժիչ նշանակություն ունի։

«Ինչպես միշտ, մեր գործողությունները պայմանավորված են մարդու իրավունքները առավելագույնս երաշխավորելու անհրաժեշտությամբ ու այդ գործելաոճով էլ միշտ շարժվելու ենք, որովհետև մարդու իրավունքները կապված չեն ոչ կուսակցության, ոչ խմբակցության հետ», – հայտարարեց Կոստանյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ