26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այսօրվա մեր իշխանությունը պլյուսով դուրս եկավ. Արման Նավասարդյան (տեսանյութ)

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը գտնում է, որ Փաշինյան-Պուտին երեկ կայացած հանդիպումը բավականին հաջող էր: «Հաջող էր, որովհետև նախ դա տեղի ունեցավ իշխանափոխությունից հետո, այսինքն՝ ներ ղեկավարություն եկավ, իսկ նման փոփոխությունները միշտ բերում են դրական հետևանքներ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց նա:

«Այսօրվա մեր իշխանությունը պլյուսով դուրս եկավ»,-նկատեց նա:

Արման Նավասարդյանն ընդգծեց, որ Ռուսաստանը մի քանի անգամ փոխեց իր դիրքորոշումը հեղափոխության վերաբերյալ, արդյունքում ընդունեց այն: Բանախոսը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետն արձանագրել է, որ մի քանի խնդիրներ կան, որոնք դեռ քննարկումների արդյունքում պիտի լուծվեն: «Այս ամենի ֆոնին շատ հարմար ժամանակ է լուծելու այն հարցերը, ինչը հետաքրքրում է Հայաստանին: «Եվ-և»-ի քաղաքականությունը շարունակվում է, բայց կարևորն այն է, որ նոր ղեկավարը հայաստանակենտրոն է»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ