25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Ձնեմարդուկ” ձնե քանդակների ամենամյա փառատոնը` Ջերմուկում /ֆոտոշարք/

Օրերս Ջերմուկ առողջարանային քաղաքը վերածվել էր իսկական սառցե քանդակների թագավորության: Ջերմուկում արդեն երրորդ տարի շարունակ անցկացվում է «Ձնեմարդուկ» ամենամյա փառատոնը:Նախորդ տարիներին փառատոնը անցկացվում էր քաղաքի մարկարդակով, եւ մասնակցում էին 500 հոգի, իսկ այս տարի փառատոնը անցկացվեց հանրապետական մակարդակով էր, եւ շուրջ 800 մասնակից կար: Փառատոնի նպատակն է նպաստել Ջերմուկ առողջարանային քաղաքում տուրիզմի զարգացմանը:

Իսկ հեքիաթային ձմռան ուրախ երգուպարը և բարձր տոնական տրամադրությունը ապահովում  էր «Կարին» ավանդական երգի-պարի համույթը` Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ:  Փառատոնին մասնակցում էին Երևանից եկած “Strikeball”-ի ֆեդերացիան և“Slackline»-ի թիմը:  

Սպիտակ ու սառը քանդակի եռօրյա տոնին մասնակցում էին նաև Սյունիք-Զարգացում ՀԿ-ի Վայք Համայնքային Կենտրոնի խեցեգործության խմբակի աշակերտները, ովքեր պատրաստեցին ամենատարբեր թեմաներով սառցե քանդակներ:

“Ձնեմարդուկ-2014” ամենամյա փառատոնի մասնակիցները Ջերմուկում  պատրաստեցին տարբեր ձնե քանդակներ, այդ թվում՝ եկեղեցիներ, դղյակներ, կենդանիներ եւմեքենաներ։ 

Լավագույն  քանդակներից էր Գառնու տաճարը, որը պատրաստել էր ջերմուկցի Նարեկ Գրիգորյանը, ով նույնպես ստացավ մրցանակ: 

Միջոցառումը լի էր ժամանցային խաղերով ու հետաքրքիր անկնկալներով: Սպիտակ ու սառը քանդակի եռօրյա տոնը ավանդաբար դառնում է ձմեռային տուրիզմի ամենաթեժ կետը այդ նշանավոր հանգստավայրում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ