25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թավշյա հեղափոխությունը թակում է Արցախի դուռը. Ժամանակ

Հնարավոր է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղափոխվի նաեւ Ար­ցախ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը անում է ամեն ինչ հեղափոխության ալիքի մուտքը Արցախ թույլ չտալու համար: Իսկ նման վտանգ իսկապես կա, որովհետեւ նույնն են իրողությունները:

Հայաստանի հասարակությու­նը ըմբոստացավ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ, որով­հետեւ Սերժ Սարգսյանը փոխեց Սահմանադրությունը եւ չնայած խոստացել էր, որ չի հավակնելու երրորդ անգամ ղեկավարե­լու երկիրը, հրահանգեց իր են­թակա ՀՀԿ խմբակցությանը քվեարկել իր թեկնածության օգտին: Սարգսյանը երեւի մտածում էր, որ մի փոքր դժգոհության ալիք կլինի, բայց հույս ուներ, որ ամեն ինչ կմնա թույ­լատրելիի եւ վերահսկելիության սահմաններում, բայց հերթա­կան կառավարվող բողոքի ակ­ցիան չստացվեց: Դժգոհության ալիքը սրբեց տարավ Սարգսյանի իշխանությունը:

Հայաստանի նմանությամբ, Արցախի հանրապետությունում եւս Սահմանադրություն փոխե­ցին, եւ նպատակը դարձյալ նույնն էր, ապահովել գործող նախագահի իշխանության հավերժականացումը:  Արցախի նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի պաշտոնավար­ման ժամկետը լրանում էր 2017թ.: Չնայած 2016թ. Ապրիլյան պատերազմին, Սահակյա­նը կազմակերպեց սահմանադ­րական փոփոխություններ, որոնց հեղինակը դարձյալ տխրահռչակ Հրայր Թովմասյանն է: Միայն թե, եթե նա Երե­ւանում բոլորին համոզում էր, թե չկա աշխարհում ավելի կա­տարյալ կառավարման համա­կարգ, քան խորհրդարանակա­նը, ապա Ստեփանակերտում ճիշտ նույն համոզվածությամբ պնդում էր, որ կիսանախագահական համակարգից պետք է անցում կատարել կառավար­ման Նախագահական համա­կարգի:

Ինչու Արցախում չկրկնօրինակեցին Հայաստանի կառավար­ման համակարգը: Այն ենթադ­րությունը, թե պատերազմող երկրի համար նախագահական համակարգն ավելի կատարյալ է, կամ որ Արցախը Հայաստա­նի նման միջազգային հանրու­թյան ուշադրության կենտրո­նում չէ, որ քննադատության ենթարկվի երրորդ ժամկետի հա­մար, պրիմիտիվ են: Ուղղակի ի տարբերություն Հայաստանի, որտեղ նախագահ Սերժ Սարգ­սյանը կառավարող ՀՀԿ նախա­գահն էր, Բակո Սահակյանը անկուսակցական է, եւ խորհր­դարանական համակարգի դեպքում նա չէր կարող խորհր­դարանական մեծամասնու­թյուն ձեւավորել: 

Կարող էին 2017թ. նախագա­հական ընտրություններ կազ­մակերպել ու Բակո Սահակյանին երրորդ անգամ անընդմեջ հռչակել Արցախի ձանրապետության նախագահ, բայց մտածեցին, որ այդպես շատ կոպիտ կստացվի եւ ոչ այնքան ժողովրդավարական: Որոշե­ցին «շուստրիություն» անել, եւ Բակո Սահակյանին երեք տա­րի ժամկետով խորհրդարանը անցումային Նախագահ ընտ­րեց: Մինչեւ 2020թ., երբ տեղի կունենան համաժողովրդական ընտրություններ, եւ Սահակյա­նը անցումայինից կդառնա մշտական:

Արցախում Բակո Սահակյանի երրորդ ժամկետի դեմ բողոքի ցույցեր տեղի չունեցան, թավշյա հեղափոխություն՝ նույնպես: Ար­ցախի ժողովուրդը մտածում էր, որ Սահակյանին իշխանության ղեկին մնալ-գնալու հարցերը Արցախում չեն լուծում, այլ Երե­ւանում, այն էլ՝ մեկ մարդու կող­մից: Իսկ Ստեփանակերտում Երեւանի որոշումների դեմ բողո­քելը ճիշտ չէր հասկացվի: Բակո Սահակյանը ինքն էլ է թաքնվում Երեւանի եւ այդ մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի հետեւում: Տպավորությունն այնպիսին էր, որ նա էլ դեմ չէր լինի թողնել իշ­խանությունը, նա ամենեւին էլ բռնապետ չէ եւ կառչած չէ պաշ­տոնից, բայց ինչ կարող է անել, եթե այդպես է որոշվել Երեւա­նում, այդպես է պետք համազ­գային շահերի պաշտպանու­թյան տեսանկյունից:

Հիմա Երեւանում բոլորովին այլ իրավիճակ է, ու չկա Սերժ Սարգսյանը, ով իբրեւ թե պար­տադրում էր Բակո Սահակյա­նին մնալ իշխանության ղեկին, իր կամքին հակառակ ստիպում էր խախտել ժողովրդավարու­թյան նորմերը: Արցախին պետք է սեփական Նիկոլ Փաշինյանը, որը պետք է հայտարարի, որ եկել է նաեւ Արցախի ժողովրդավարացման ժամանակը: Որովհետեւ, եթե ճիշտ է այն պնդումը, որ Հայաստանում ժո­ղովրդավարական իշխանու­թյան գոյությունը ամրապնդում է մեր դիրքերը բանակցային սե­ղանի շուրջ, ուրեմն երիցս ճիշտ է այն պնդումը, որ իշխանու­թյան ժողովրդավարացում պետք է տեղի ունենա նաեւ Ար­ցախում:

Բակո Սահակյանը, անշուշտ, հասկանում է Նիկոլ Փաշինյանից եկող վտանգը եւ ամեն ինչ արեց, որ նրա արցախյան այցը լինի հնարավորինս կարճատեւ, եւ նա հնարավորություն չունե­նա շփվել լայն լսարանի հետ, որովհետեւ վտանգ կա, որ հե­ղափոխության վարակը կտա­րածվի նաեւ Արցախում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ