19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սխալ է հետ բերել նրանց, ովքեր մասնակցել են ՀՀ-ի կեղեքմանը»

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի համոզմամբ՝  հիմնական խնդիրն այն է, թե ինչ հրահանգներ է տալիս վարչապետը։ «Սխալ է հետ բերել նրանց, ովքեր մասնակցել են ՀՀ-ի կեղեքմանը, աղքատությունը: Կարծում եմ, որ դա ական է ներկայիս իշխանության համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում  «Ծառուկյան» դաշինքի և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» պորտֆելներին:

ԱԻՄ անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը ևս գտնում է, որ վաղ է գնահատական տալ կառավարության նոր կազմին և դեռ պետք է նրանց ժամանակ տալ: 

«Նորանշանակ վարչապետի իրավունքն է կազմել այնպիսի կառավարություն, որոնց հետ իրեն կոմֆորտ է աշխատել»,-ասաց նա և գլխավոր հարցը համարեց այն, թե ուր է գնում երկիրը:

Գագիկ Սարուխանյանն ընդգծեց, որ սա ժամանակավոր կառավարություն է: 

«Անհապաղ պետք է աշխատել այն ուղղությամբ, որ լինեն նոր ընտրություններ, նոր ԱԺ ձևավորում և դրանից հետո՝ նոր կառավարություն»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ