23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«ՀՀԿ-ին ինքնամաքրումը պետք է. լավ է, որ որոշները հեռանում են»

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով՝ ինքնամաքրումը դրական գործընթաց է ինքնին, և ՀՀԿ-ին դա ևս անհրաժեշտ է: «Հեչ լավ չի լինի, որ որոշ ՀՀԿ-ականներ դուրս չգան կուսակցությունից, և ես կարծում եմ, որ այսօր, երբ իրավիճակ է փոխվել, բոլոր կուսակցություններն իրենց խնդիրները պետք է լուծեն՝ ելնելով իրավիճակից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ վերջինիս՝ ՀՀԿ էլ են մտել մարդիկ, ովքեր իսկապես գաղափարախոսությանը չեն հարել, և այսօր ինքնամաքրումը ՀՀԿ-ին ևս անհրաժեշտ է: «Այդ ժամանակ ՀՀԿ-ն կկարողանա իր դեմքը ըստ արժանվույն ներկայացնել»,-նշեց նախկին պատգամավորը: 

Նա հավելեց՝ շատ կցանկանար, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն լիներ խորհրդարանում՝ իշխանությանը հավասարակշռելու համար: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ