02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանը տալիս է Ծառուկյանին. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ երեկ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյաևն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Չնայած Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, թե իրենք Փաշինյանին սատարում են առանց նախապայմանների, սակայն հստակ է, որ ԲՀԿ-ն իրականում մեծ հավակնություններ ունի: Օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումից հետո հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռեւս միայն 4 նախարարական պորտֆելի մասին:

Դրանք են՝ արտակարգ իրավիճակների, էներգետիկ եւ բնական ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բնապահ­պանության նախարարությունները: Չի բացառվում ԲՀԿ-ին տրվող պորտֆելներն ավելանան: Ի վերջո, սպոր­տի նախարարները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի թիմակիցները, եւ, ամենայն հավանականությամբ, այս անգամ եւս այդ պորտֆելը կրկին կտրվի ԲՀԿ-ին:

Թերթի տեղեկություններով Փաշինյանն ու Ծառուկյանը նա­եւ քննարկել են Երեւանի վարչական շրջանների ղեկավարների պաշտոնները բաժանելու հարցը, իսկ սա նշա­նակում է, որ Տարոն Մարգարյանի պաշտոնանկությունը սարերի հետեւում չէ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ