26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մահը գրկախառնության պահն է Հոր հետ

« Այն պահին, երբ աչքերս կփակեմ այս աշխարհին, կողքս կանգնած մարդիկ կասեն. մեռավ։ Իրականում դա սուտ է։ Մահացած կլինեմ նրանց համար, ովքեր տեսնում են մարմինս. նրանց համար, ովքեր կանգնած են այդտեղ։ Ձեռքերս սառը կլինեն, աչքերս չեն տեսնի այլևս, բայց իրականում մահը գոյություն չունի, որովհետև հազիվ աչքերս փակում եմ այս աշխարհին, բացվում եմ Աստծո անսահմանությանը։

Մենք Նրան տեսնելու ենք, ինչպես ասում է Պողոս Առաքյալը, դեմ առ դեմ, այնպես՝ ինչպես որ Նա է (1Կր 13, 12)։ Եվ իրականանալու է այն խոսքը, որն Իմաստությունն ասում է համանուն գրքի Երրորդ գլխում. Աստված մարդուն ստեղծել է անմահ, անմահության համար, Իր բնության նմանությամբ է ստեղծել նրան։

Մեր ներսում, ուստի, արդեն իսկ կա անմահությունը, հետևաբար՝ մահն ա՛յլ բան չէ, քան միայն ընդմիշտ բողբոջելը իմ ինքնության, Աստծո հետ իմ լինելու։ Մահը գրկախառնության պահն է Հոր հետ, որի սպասումն անդադար ներկա է յուրաքանչյուր մարդու սրտում, յուրաքանչյուր արարածի սրտում »։

Հայր Օռեստե Բենձի (1925-2007)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ