26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Համաներում. Միայնակ գայլը և Աշոտ Պետրոսյանը հացադուլ են հայտարարել

«Սասնա ծռեր» խմբի անդամեր Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը հացադուլ են հայտարարել՝ միանալով Գարեգին Չուքասզյանի նախաձեռնությանը:

Այդ մասին մեզ տեղեկացրեց Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան, Խանդոյանի և Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ Գարեգին Չուքասզյանը պահանջում է.

1. Ազատել բոլոր քաղբանտարկյալներին
2. Հայտարարվի այնպիսի լայն համաներում, որ վերաբերվի բանտարկյալների ու կալանավորների առնվազն 80 տոկոսին, այդ թվում՝ ցմահ ազատազրկվածներին, քանի որ նրանց ջախջախիչ մեծամասնությունը համակարգի ստեղծած իրականության զոհ է:
3. Միջոցներ ձեռնարկել հանցագործություններ կատարած ռեժիմի ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս պահանջին միացել են բազմաթիվ բանտարկյալներ և կալանավորներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ