26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել. Հրապարակ

Երեկ ՀՀԿ ԳՄ, ապա ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստերի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կայացվել է քա­ղաքական որոշում՝ ընտրել Նիկոլ Փաշինյանին: Տեղից ընդվզելու նշաններ են եղել, ինչը նա սաստել է եւ հորդորել ստանձնել քաղաքական գրագետ ընդդիմության դերակատարություն, փորձել վերագտնել նախ­կին ինքնավստահությունը եւ պատրաստվել նոր իրողություններին:

Ըստ այդմ որոշվել է, որ Փաշինյանին անհրաժեշտ 9-10 ձայնն ապահովելու են: Երբ խոսք է գնացել, թե ով պետք է քվեարկի կողմ, գրեթե ոչ ոք չի ցանկացել այդ «սեւ» գործը ստանձնել: Բայց որոշվել է, որ 2 ձայն կտան փոք­րամասնությունները, մի քանի ձայն՝ գեներալ­ները, մնացածը կապաիրվի օլիգարխիան: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ աշխարհի ոչ մի երկրում իշխանափոխությունից հետո առնետավազքից չեն խուսափում, եւ շնորհակալություն է հայտնել թիմին հավատարմության համար:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ