20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե դրա համար անհրաժեշտ լինի մանդատս վայր դնել, կդնեմ. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը պատվերով համերգ չէ, որ ով երբ ցանկանա, արտահերթ ընտրություն անի, կա Սահմանադրություն, որի դրույթներին պետք է հետևել: «Ամսի 8-ին կուենանք վարչապետ, չենք գնա արդեն արտահերթ ընտրությունների, եթե ծրագիրն էլ ստանա օժանդակւթյուն, այդ դեպքում էլ չենք գնա»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Վերջինս նշեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն էլ ոտքի վրա չեն կարող լինել. «Այնպես չէ, որ վարչապետը փոխվեց, քաղաքական ուժերը փոխվեցին կառավարությունում, ով ոնց ասաց, պիտի այդպես լինի, պետք է լինեն դեբատներ, պետք է ամեն ինչ իրականացվի ըստ ժամանակցույցի»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև նրան սատարող ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կողմ են ռեյտինգային համակարգի վերացմանը: Այս մասին Շարմազնովն ասաց. «Ռեյտինգայինը խոչընդոտ չէ, մնալու եմ իմ տեսակետին, առավել ևս, որ մարդիկ ասում են ՝ ունենք լեգիտիմություն: Ռեյտինգայինն ավելի ժողովրդավարական է, որովհետև այդ դեպքում հնարավորություն կա կուսակցական ներքին ժողովրդավարությունն ուժեղացնել, տարածքներից ունենալ թեկնածուներ, կուսակցական վերնախավը չի որոշում պատգամավորների հաջորդականությունը, այլ ժողովուրդն է իր տարածքում ընտրում իր թեկնածուին»:

Հարցին, թե ռեյտինգային համակարգի բացառման դեպքում ՀՀԿ-ի համար խնդիր կլինի վերընտրվելը, Է. Շարմազանովը պատասխանեց. «Ինձ համար և իմ կուսակցության ու նրա առաջնորդի համար, պիտի հասկանալ, որ ամեն գնով իշխանություն պահելը խնդիր չէ, սա մեզ համար ամենավերջին խնդիրն է, շատերդ էյֆորիայի մեջ եք, ժամանակը կանցնի, կարող եք գնահատականեր տալ, ճանապարհները շատ են եղել, մեկը տեսնում է, մեկը չի տեսնում, մեր քայլը մեկը տեսնում է, մյուսը՝ ոչ, ամեն մեկիս և ամեն ինչ պատմությունը կդնի իր տեղը»:

Շարմազանովը չի բացառում, որ քաղաքական մեծամասնությունը հավանություն տա Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին, ծրագիրը բերի, կերևա:

«Ես այսօր պատրաստ չեմ որևէ զարգացման մասին խոսելու, մենք պատրաստ ենք հանուն ՀՀ-ի աշխատել, մենք որևէ անձի դեմ երբեք չենք պայքարել, եթե վաղը ՀՀԿ-ն դառնա ընդդիմություն, դրանից մեծ ողբերգություն պետք չէ սարքել:

Նիկոլ Փաշինյանը դիկտատոր չի, որպեսզի մենակ որոշի՝ ընտրական օրենսգիրքն ինչպիսին պիտի լինի, որ մնացած պատգամավորներն էլ կողմ քվեարկեն, լսումների արդյունք, քննարկումների արդյունք պետք է լինի դա»,-ասաց նա:

Հարցին, թե պատրաստ է ինքը քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, նա պատասխանեց, որ ինքն այն անձը չէ, որպեսզի մի կողմ դնի իր սկզբունքները ու հիմա էլ կողմ քվեարկի, սակայն ևս մեկ անգամ վերահաստատեց՝  խմբակցությունը հնարավորություն կտա, որ 1/3-ի առաջադրած թեկնածուն կողմ քվեարկի: «Իսկ ինչ վերաբերում է իմ քվեարկությանը, եթե դրա համար անհրաժեշտ լինի՝ մանդատս վայր դնել, կդնեմ, կարո՞ղ է մանդատով եմ ծնվել»,-եզրափակեց նա:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ