26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վերջին օրերին կգան հեգնողներ ու արհամարհողներ

Վերջին օրերին կգան հեգնողներ ու արհամարհողներ, որոնք իրենց սեփական ցանկություններից առաջնորդված՝ կհարցնեն. «Ո՞ւր մնաց Քրիստոսի երկրորդ գալստյան խոստումը։ Մեր հայրերը մեռան, և ամեն ինչ դեռ մնում է այն նույն ձևով, ինչպես որ էր ստեղծագործությունից ի վեր»։

Այսպես խոսողները կամովին մոռանում են, որ «Աստված սկզբից իր խոսքով ստեղծեց երկիրը», ջրերից դուրս բերեց և ջրերով կազմեց երկիրը, և նույն ջրերի հեղեղով ավերվեց և կորստյան մատնվեց երբեմնի աշխարհը։ Նույնպես և երկինքը ու երկիրն Աստծու նույն խոսքով պահվում են կրակի համար, այսինքն՝ դատաստանի օրվա համար, երբ ամբարիշտ մարդիկ կորստյան պիտի մատնվեն։

Այս ևս մի՛ մոռացեք, սիրելինե՛ր, որ Տիրոջ մոտ մեկ օրը հազար տարվա պես է, և հազար տարին՝ մեկ օրվա պես։ Տերը չի ուշացնում իր խոստումի կատարումը այնպես, ինչպես ոմանք հասկանում են ուշացումը։ Տերը պարզապես համբերատարություն է ցույց տալիս ձեր հանդեպ, որովհետև չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ բոլորն էլ առիթ ունենան ապաշխարելու։

(Պետրոս առաքյալի երկրորդ նամակը 3:3-9)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ