26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել  Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ակնկալում եմ սերտ համագործակցել Ձեզ հետ Հայաստանի և ՄԱԿի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերում, այդ թվում՝ Հայաստանում ՄԱԿի մշտական համակարգողի և ՄԱԿի հայաստանյան թիմի միջոցով:

Միավորված ազգերի կազմակերպությունը շարունակում է ապավինել  Հայաստանի աջակցությանն ու հանձնառությանը՝ համատեղ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին, մասնավորապես խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման բնագավառներում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ