02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մենք պատրաստ ենք բանակցությունների, և դրանք պետք է վերաբերեն իշխանության խաղաղ փոխանցմանը»

Կարեն Կարապետյանն ավերապահ և առանց նախապայմանների պետք է ճանաչի մեր թավշյա հեղափոխության հաղթանակը: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում ելույթում ասաց «Իմ քայլը» շարժման ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, ով, ի դեպ, «Ելք» խմբակցության կողմից առաջադրվելու է որպես վարչապետի թեկնածու: «Այսօր կառավարությունում չկա ոչ մի գործող պաշտոնյա, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո բոլոր պաշտոնյաները հրաժարական տված են, և այս պահից ՀՀ-ում չկա ոչ մի կառավարություն»,-նշեց նա:

Վերջինս հայտարարեց, որ այսօր պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՌԴ համապատասխան պաշտոնյաների հետ ու կարող է տեղեկացնել, որ ՌԴ-ն չի խոչընդոտում ՀՀ ներքին գործերին, ինչի մասին լուրեր են շրջանառվում:

«Այնպես որ, մենք պատրաստ ենք բանակցությունների, և դրանք պետք է վերաբերեն իշխանության խաղաղ փոխանցմանը»,-շեշտեց «Ելք» խմբակցության ղեկավարը:

Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ իրենց բոլոր գործողությունները համապատասխանում են օրենսդրությանը: «Մենք ասում ենք՝ այս հրապարակը և ժողովուրդն ունի վարչապետի թեկնածու, և ԱԺ խմբակցությունները պետք է հաշվի նստեն այս քաղաքական իրողության հետ և կոնսենսուսով առաջադրեն թեկնածուին»:

Ընդդիմադիր գործիչը կոչ արեց ՀՀ բոլոր ոստիկաններին րոպե առաջ միանալ հավաքներին, ժողովրդին, վայր դնել զենքերը և հայտարարել Հայաստանում սկսված խաղաղ, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ