26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զարգացող Երեւանը հնարավորություն է ստեղծում ներդրումային ծրագրերի համար

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է “Օրանժ Արմենիա” ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի հետ:

Ողջունելով եւ շնորհավորելով նոր պաշտոնավարման հետ կապված` քաղաքապետն ընդգծել է քաղաքային տնտեսության մեջ կառավարման տեխնոլոգիաների ոլորտում կատարելագործմանն ուղղված բարեփոխումների եւ նոր ծրագրերի իրականացման կարեւորությունն ու համոզմունք հայտնել, որ ընկերության հետ ներկա համագործակցությունը կշարունակվի եւ էլ ավելի կընդլայնվի` նպաստելով Երեւանի բնակիչների, ինչպես նաեւ մայրաքաղաքի հյուրերի համար քաղաքն առավել հարմարավետ դարձնելու ծրագրերին:

“Երեւանի քաղաքապետարանի եւ մասնավոր հատվածի միջեւ կան հաջողված համագործակցության օրինակներ, որի շրջանակում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր: Ողջունելի է այն փաստը, որ Երեւանի քաղաքապետարանի եւ “Օրանժ Արմենիա” ընկերության միջեւ համագործակցության արդյունքում ստացված պիլոտային նախագիծը հաջողությամբ իրականցվեց, ինչի արդյունքում Երեւանի ավտոբուսների ուղեւորներն այսօր արդեն օգտվում են անվճար Wi-Fi ինտերնետից: Այսօր ընկերությունը  հանդիսանում է քաղաքապետարանի լավագույն գործընկերներից մեկը”,-նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար` “Օրանժ Արմենիա” ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը բարձր է գնահատել քաղաքապետի պատրաստակամությունը հետագա համագործակցության ուղղությամբ եւ նշել է, որ ընկերությունը եւս ակնկալում է քաղաքապետարանի աջակցությամբ նոր համատեղ ծրագրեր իրականացել:

“Գործընկերային այն ավանդույթները, որոնք ձեւավորվել են այս տարիների ընթացքում քաղաքապետարանի հետ հուսով եմ կպահպանվեն, կշարունակվեն եւ կզարգանան”,-նշել է Ֆրանսիս Ժելիբտերը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաեւ հատկանշել է, որ զարգացող Երեւանն այսօր լավ հնարավորություն է ընձեռում ներդրումային ծրագրերի իրականացման համար եւ    քաղաքապետարանն էլ, իր լիազորությունների շրջանակում, պատրաստ է աջակցել եւ օժանդակել համատեղ նոր ծրագրերի իրականցմանը:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ