26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրիում ցուցարարներից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց (տեսանյութ)

Գյումրիում այսօր ոստիկանները փորձել են բերման ենթարկել երկու ցուցարարի, որոնք քաշքշուկի ժամանակ վնասվածքներ են ստացել։ 

Ղարիբ Հարությունյանը նշել է, որ երիտասարդներից մեկին՝ Անդրանիկին բերման են ենթարկել: Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ նրանցից մեկը՝ Մարմաշեն գյուղի բնակիչ, 1992 թվականին ծնված  Անդրանիկն է, ով ստացել է աջ ծնկան հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ, ծնկան հոդի հետտրավմատիկ հեմատրոզ, պարանոցի քերծվածքներ: Իսկ մյուս տուժածը Նոր Կյանք գյուղի բնակչուհի, 1996 թվականին ծնված Նելլի Վարդանյանը ստացել է զույգ հոդերի առաջնային մակերեսի քերծվածքներ։ Նրանց ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն: 
 
Անդրանիկը նշեց, որ նրան բերման են ենթարկել, մեքենայի մեջ մահակով խփել ոտքերին, ինչի հետևանքով էլ  վնասվածքներ է ստացել, ցավն ուժգին է եղել, մտածել է, որ ջարդվել է ոտքը: 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ