26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը կմերժի Մանե Թանդիլյանի առաջարկը

Կառավարությունն այսօրվա օրակարգում ընդգրկված է հարց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագծի մասին:

Առաջարկվում է սահ­մանել, որ վճարված եկամտային հարկի գումար­ներից հիփոթեկային վարկի սպասարկ­ման համար վճարվող տոկոսների գումարները վե­րա­դարձվում են նաև անմիջապես կառու­ցա­պա­տող չհանդիսացող անձանցից ձեռքբերվող բնա­կարանների դեպքում, եթե վարձու աշխա­տո­ղը անշարժ գույքի ձեռքբերման պահից վերջին երեք տարի­նե­րի ընթացքում չունի բնա­կա­րա­նի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփակա­նու­թյան իրավունք, իսկ տվյալ հի­փո­թեքային վարկը վերաֆի­նան­սա­վոր­վել է Ազգային հիփոթե­քա­յին ընկերություն կամ Բնա­կա­րաններ երիտասարդներին վերա­ֆինանսավորող վար­կա­յին կազմակերպությունների կող­մից:

  Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված նա­խա­­գծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: Նախագծում ասված է. «Հարկ է նշել, որ նախագծով առաջարկվող կարգա­վո­րում­ներն ամբողջությամբ հակասում են գործող մեխանիզմի սահմանման հիմքում դրված տրա­մա­բա­նությանը՝ չեն նպաստելու տնտե­սու­­թյան շինա­րա­րու­­թյան ոլորտի աշ­խու­ժացմանը և պետա­­կան բյուջեի եկամուտների կորուստ­ների փոխհատուցմանը: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող մեխանիզմի նպատակներից է բնակարանաշինության խթա­նումը, գտնում ենք, որ առա­ջար­կության ընդունումը կարող է բացասաբար անդրադառնալ նաև բնակարանաշինության ծավալների վրա:

Նախագծի ընդունումը կհանգեցնի պե­տա­կան բյուջեի եկամուտների նվազեցման:

        Միաժամանակ, հայտնում ենք, որ նախագծի ընդունումը, այլ հավասար պայմաննե­րում, ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաև ՀՀ համայնքների բյուջեների եկամուտ­ների և ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն»:

Առաջարկի հեղինակը «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ