26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Կարմիր բերետով ոստիկանը կոտրել է աղջնակի քիթը». Հանրապետության հրապարակում նոր զարգացումներ կան

«Կարմիր բերետով ոստիկանը կոտրել է աղջնակի քիթը: Արյունը չի լինում դադարեցնել»,-Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին դիմեց ցուցարարներից մեկը: Օսիպյանը նշեց, որ եթե ապացուցվի, ապա ոստիկանը կպատժվի:

Նիկոլ Փաշինյանը շտապեց օգնել աղջկան: Օսիպյանը նշեց, որ բժիշկ կկանչի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում, արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ