26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրիում տնային պայմաններում պահվող արջի քոթոթը փրկվեց

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այսօր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին ի պահ է հանձնել աղմկահարույց պատմության հերոսին՝ Գյումրիում տնային պայմաններում պահվող արջի քոթոթին։

Ապրիլի սկզբին համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ Գյումրիի փողոցներում վզնոցով արջի քոթոթ էր շրջում: Հետագայում պարզվել էր, որ քոթոթը վերցվել է վայրի բնությունից, դեպքի առիթով պատկան մարմինները համապատասխան վարույթ էին սկսել, ինչից հետո քոթոթի փաստացի տնօրինողը նրան ստիպված էր եղել հանձնել տեսչական մարմնին։ Գործն իրավապահների ուսումնասիրման տիրույթում է։

 

Արջի քոթոթը տեղափոխվել է Երևանի Կենդանաբանական այգի, որտեղ կենդանաբույժների  մշտական վերահսկողության ներքո կանցնի վերականգնողական  բոլոր փուլերը։ Քոթոթը երեք ամսական էգ առանձնյակ է։ Քննարկվում է նրան վայրի բնություն վերադարձնելու հնարավորությունը։

 

Գործողություններն իրականացվում էն FPWC կողմից արջերի փրկության լայնածավալ ծրագրի շրջանակում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ