26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եվրախորհրդարանում մի քանի բանաձեւեր են ներկայացվել “Սաֆարովի գործով”

Եվրախորհրդարանի կազմի մեջ մտնող 6 կուսակցական բլոկներ բանաձեւեր են ներկայացրել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներում շնորհելու վերաբերյալ: Այսօր` սեպտեմբերի 13-ին, Եվրախորհրդարանում կկայանան դրանց քննարկումները եւ քվեարկությունը, տեղեկացնում է “Երկրամասը”:

Եվրոպացի պահպանողականները եւ ռեֆորմիստներն իրենց բանաձեւի 6 կետերից 5-ում մտահոգություն են ներկայացրել “Սաֆարովի գործի” կապակցությամբ, մասնավորապես` հանցագործի արտահանձնման օրինականության վերաբերյալ: Խոսվում է նաեւ Ադրբեջանի իրավապահ մարմինների ողջ համակարգում անհրաժեշտ բարեփոխումների մասին:

Սոցիալիստների եւ դեմոկրատների պրոգրեսիվ դաշինքը բանաձեւի իրենց նախագծում  առաջին հերթին դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշումը` արդարացնել հանցագործին, ինչպես նաեւ  նրան հերոսացնելը եւ փառաբանելը:

Եվրախորհրդարանի ամենամեծ թվով խումբը` Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, բանաձեւի իր նախագծում նշում է, որ Ալիեւի նման որոշումը մեծացնում է անարադարության զգացումը` կապված ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելու հետ:

Բոլոր բանաձեւերում հատուկ կոչ է արվում կողմերին ջանքեր գործադրել` տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ