26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արտակարգ դեպք Տավուշում. ականը պայթել է, 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Տավուշի մարզում ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15։50-ի սահմաններում «Այգեձորի առողջության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ նախաբազկի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ, «ձախ կրունկի ջնջխված վերք» ախտորոշմամբ եւ «ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորները Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Նվեր Ճ-ն է, 32-ամյա Աստղիկ Պ.-ն է եւ 37-ամյա Արամ Դ.-ն։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում վերջիններս Այգեձոր գյուղի վարչական տարածքին պատկանող պաշտպանական նշանակության հենակետերից մեկին հարակից տարածքում սինդրիկ հավաքելիս են եղել, որի ժամանակ էլ տեղադրված ականը պայթել է, ինչի հետեւանքնով նշված անձինք վնասվածքներ են ստացել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ