26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երեւանում Nissan-ը մխրճվել է բեռնատարի մեջ. վիրավոր վարորդին մեծ դժվարությամբ դուրս են բերել մեքենայից

Ապրիլի 11-ին, ժամը 06:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեում գտնվող Իմեքս Գրուպ ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի 35 NC 229 (վարորդ՝ 1987 թ. ծնված Քրիստ Մահմուդի) պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կայանված «Reno» մակնիշի QQ737Q պետհամարանիշով բեռնատարին: 

Փրկարարները «Nissan Tiida»-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապպօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ