26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Բաշար Ասադը ուժերի ամենամեծ լարումով շարունակում է պահպանել իշխանությունը»

 

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն  այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում  անդրադարձավ  Սիրիական ճգնաժամին:

Ըստ քաղաքագետի՝ ակնհայտ է, որ Սիրիայում այժմ ընթանում է խոշոր տերությունների պայքար։

Թուրքիան փորձում է ապակայունացում մտծնել  տարածաշրջանում։   Այժմ սիրիական սահմաններին տիրող անհանգիստ վիճակը կարող է անմիաջական   կերպով ազդել նաև հայկական սահմանների վրա: 

«Հայաստանը այսօր պետք է այդ ամենից մի դաս քաղի և կարողանա վերակենդանացնել իր արդյունաբերական, արտադրական, գիտական պոտենցիալը: Ըստ բանախոսի՝ շրջափակումը կարող է ուժեղանալ, ուստի Հայաստանը իր տնտեսությունը, իր բանակը պետք է բազավորի սեփական պոտենցիալի վրա», –   ասաց քաղաքագետը։
Քաղաքագետը   նշեց՝ դժվար է պետություն ստեղծել և տեղ ունենալ արևի տակ, սակայն Բաշար Ասադը ուժերի ամենամեծ լարումով շարունակում է պահպանել իշխանությունը։

«Երեք ուժեր ներկայումս փորձում են դուրս մղել Արևմուտքին, ինչը նշանակում է, որ հակամարտությունն առայժմ կկառավարվի դրսից։ Սակայն սրանով Ռուսաստանը փորձում է նաև երկխոսության հարթակ գտնել Արևմուտքի հետ։ Պուտինը մինչև վերջ չի գնա Սիրիայում կոնֆլիկտի լուծման  ճանապարհով, քանի որ հակամարտության լուծման պարագայում Ռուսաստանը ստիպված կլինի իր զորքերը դուրս բերել այդ տարածքից», –  ասաց քաղաքագետը։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ