26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկնարկում է համահայաստանյան ծառատունկի մեկամսյակը

ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջիկա մեկ ամիսը հայտարարում է համահայաստանյան ծառատունկի ամիս:

Նախարարությունից  հայտնում են, որ ՀՀ գրեթե բոլոր մարզերի անտառտնտեսություններում, բնության հատուկ պահպանվող տարածքներում՝ շուրջ 80 հա-ի վրա, իրականացվելու են անտառվերականգնման եւ անտառապատման աշխատանքներ, որոնք կկատարվեն նաեւ ծառատնկման շաբաթօրյակների միջոցով:

Մասնավորապես, բնապահպանության նախարարությունը ապրիլի 14-ին նախատեսում է  ծառատունկ-շաբաթօրյակ, որի շրջանակներում նախատեսում է 35 հա տարածքում տնկել 35 հազար տնկանյութ (հացենի, թխկի, կաղնի, սոճենի եւ այլն)։

Ծառատունկ-շաբաթօրյակին մասնակցել ցանկացող բոլոր հասարակական եւ այլ կազմակերպությունները, անհատները կարող են դիմել ՀՀ ԲՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն՝ զանգահարելով (011) 65 09 35, (095) 75 93 37 հեռախոսահամարներին, գրելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջին կամ էլեկտրոնային հասցեներին, ինչպես նաեւ՝ զանգահարելով «Հայանտառ»-ի անտառտնտեսությունների տնօրեններին։

ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում ակտիվորեն մասնակցել անտառտնկման աշխատանքներին՝ ավելացնելու կանաչ տարածքներն ու գեղեցկացնելու մեր հայրենի երկիրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ